
Իտալիայում հազարավոր ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրել` ուղղված երկրի նոր վարչապետ Մարիո Մոնտիի գլխավորած նոր կառավարության դեմ: Միլանում, Հռոմում եւ երկրի այլ քաղաքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ծառայողների եւ բյուջեի կրճատումների եւ աշխատատեղերի սակավաթվության դեմ իրենց բողոքն արտահայտող ուսանողների միջեւ:Վարչապետ Մոնտիի համաձայն, երկրի տնտեսական խնդիրները լուծելու և զարգացումն առաջ մղելու համար Իտալիայի բնակչությանն անհրաժեշտ կլինի որոշ զոհաբերություններ անել: