
Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր։ Ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր։ Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե՞ այլ նպատակադրմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկո Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Սարդարապատ Կաթողիկոսի մուտքն արգելելուն։