Կոնվերս Բանկը կազմակերպում է միջացառում բիզնեսի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնվերս Բանկը սիրով հրավիրում է մասնակցելու «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» թեմայով միջոցառմանը, որը կկայանա 31.05.2024-ին՝ ժամը 17.30-ին, Courtyard by Marriott-ում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 5):

Միջոցառման ընթացքում կներկայացվեն Converse Markets տեխնոլոգիական հարթակը և կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները:

Մասնակցել միջոցառմանը հնարավոր է՝ լրացնելով հայտը:

Converse Markets հարթակի մասին

Converse Markets-ը հարմարավետ, պարզ ու անվտանգ միջավայր է, որտեղ, առանց Բանկ այցելելու, հնարավոր է հաշված վայրկյանների ընթացքում կատարել արժույթի փոխանակման գործարքներ արտոնյալ պայմաններով, կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հասանելի է փոխարկման հնարավորություն ավելի քան 35 արժութային զույգերով:

Հարթակի հնարավորությունները հետզհետե կընդլայնվեն՝ ներառելով ֆինանսական շուկայի ավելի մեծաքանակ գործիքակազմ և ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:

Կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունների մասին

Իրական հատվածի ընկերությունները, դառնալով ֆինանսական շուկաների մասնակից, կարողանում են դիվեսիֆիկացնել ներգրավման ուղիները և հասանելիություն ստանալ բիզնեսի համար միջոցների ներգրավման այլընտրանքային հնարավորությունների:

Կոնվերս Բանկը պատրաստ է դառնալ ընկերությունների ուղեկիցը կապիտալի շուկայում՝ առաջարկելով ծառայությունների ընդգրկուն ծածկույթ և օգտագործելով ժամանակակից թվային տեխնոլոգիաները:

Կոնվերս Բանկի աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ պարտատոմսեր են թողարկել և տեղաբաշխել մի շարք հայաստանյան ընկերությունները:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս