ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ՊՆ պաշտոնյան նրա կողմից գեներալ-մայորի կոչում է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

3 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող եւ դեռ ավելին Կիրանցում առանց պետհամարանիշների, բերետավորների պաշտպանությամբ շրջող Սերգեյ Պետրոսյանը մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ գեներալ -մայորի կոչում է ստանում։

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էր հրամանագիր, որով գեներալ-մայորի զինվորական կոչում էր շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին։

Այս կոչմանն արժանանանլու ուշագրավ հանգամանք այն է, որ 44-օրյա պատերազմից մեկ տարի հետո՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու այդ հրաժարականին միացել էին ՊՆ մի շարք գնդապետներ, գերերալներ ու վարչության պետեր: Ու այդ միացողներըց մեկը հենց Սերգեյ Պետրոսյանն էր։ Միգուցե նրան կոչման են արժանացրել Կիրանցում առանց պետհամարանիշի շրջելու եւ բերետավորներին պաշտպանելու գործը լավ կատարելու համար։

Քնար Մանուկյան




Լրահոս