ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերություն հանդիսացող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն արդեն երրորդ տարին անընդմեջ իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների քսանյակում։

2022 թվականին այն եղել է 18-րդ խոշոր հարկատուն և առաջինը՝ ՏՏ ընկերությունների շարքում, 2023 թվականին զբաղեցրել է խոշոր հարկ վճարողների 20-րդ հորիզոնականը և կրկին առաջինն էր՝ ՏՏ ընկերությունների մեջ։ Իսկ  2024 թվականի առաջին եռամսյակի տվյալներով «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն ոչ միայն շարունակում է մնալ առաջինը ՏՏ ընկերությունների շարքում որպես խոշոր հարկատու, այլև բարձրացել է այդ անվանացանկի 11-րդ հորիզոնական։

2024 թվականի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտ»-ի կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3,6 միլիարդ դրամը։ Ընդ որում, պետք է նշել, որ այս ծավալը վերաբերում է գերազանցապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ընկերության կողմից իրականացված գործունեությանը։ Եթե վերոնշյալ ցուցանիշին հավելենք նաև խաղային արդյունաբերության ոլորտում իրականացված գործունեության արդյունքում «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ վճարած հարկերը, ապա կարելի է ասել, որ 2024 թվականի առաջին եռամսյակում  ընկերությունն զբաղեցրել է 9-րդ տեղը մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում։

Պատասխանատվություն, թափանցիկություն և արդյունավետ կորպորատիվ կառավարում՝ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գործունեությունը կառուցվում է այս կարևորագույն սկզբունքների վրա, որոնք հետևողականորեն ամրապնդվում են։ Հենց այս գործելաոճն է ապահովել հարկատուների ցանկում բարձր ցուցանիշի արձանագրումը, որի հիման վրա կարելի է վստահորեն պնդել՝ «ՍոֆթԿոնստրակտ»-ը ոչ միայն Հայաստանի Հանրապետության  խոշորագույն ՏՏ ընկերությունն է, այլև խոշոր հարկատուներից մեկը և շարունակելու է ամրապնդել իր առաջատար դիրքերը։




Լրահոս