Հայաստանը հստակեցրել է Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի մասնակցության ձևաչափը. հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի փոխարեն՝ այդ հանդիպմանը կմասնակցի Մոսկվայում Հայաստանի ԶՈՒ-ի ներկայացուցիչը: Այս մասին հաղորդում է Armenia Today կայքը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:
Հիշեցնենք, որ այսօր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե Բաքու չեն գնա: Հիմա, կարծես թե, փոմանել են…
Հետաքրքիր է…
Հիշեցնենք, որ խորհրդի նիստը Բաքվում անցկացվելու է ապրիլի 7-8-ը: