Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական էդիկ Հակոբյանին շնորհվել է երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Նկատենք, որ Էդիկ Հակոբյանի անունը մամուլում հայտնվեց «Հաց Բերող» Արթուր Սարգսյանի մահվան դեպքից հետո։
201 7թվականին մարտի 6-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխված Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանը մահացավ: Նա «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների արդյունքում ՊՊԾ գնդում գերի մնացած ոստիկաններին, բժիշկներին եւ զինյալներին իր մեքենայով լի սնունդ էր տարել` վտանգելով կյանքը: Նրա արարքը բացառապես հումանիզմ էր:
2017 թվականի փետրվարի 9-ին հատուկ քննչական ծառայության քննիչ, «Սասնա ծռեր» խմբավորման գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը միջնորդություն էր ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրան կալանավորեն: Ինչո՞ւ, որովհետեւ նա «տղայական մտածողություն» էր ցուցաբերել եւ երբ Արթուր Մկրտչյանին կանչել էր քննության, նա չէր գնացել` պատճառաբանելով, թե վատառողջ է, քննիչը վիրավորվել էր՝ ես կանչեմ, դու չգա՞ս:
Այսպիսով, քննիչ Էդիկ Հակոբյանը միջնորդել էր դատարանին` կալանավորել Արթուր Սարգսյանին: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը բավարարել էր քննիչ Հակոբյանի որոշումը, եւ Հաց բերող Արթուրը կրկին կալանավորվեց: Ըստ ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության՝ Ա. Սարգսյանը խախտել է իր նկատմամբ կիրառված` ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները:
Մինչդեռ անկախ այն հանգամանքից, որ Արթուր Սարգսյանը պայման էր խախտել, քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը պետք է հաշվի առներ, որ Արթուրը պատժի հետ անհամատեղելի հիվանդություն ուներ, նրան ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ: Եւ ցուցաբերվեց ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք. Արթուրը կալանավորվեց, հացադուլ հայտարարեց: Ճիշտ է՝ նրան պատգամավորների միջնորդության հիման վրա գրավի դիմաց ազատ արձակեցին: Իսկ ի՞նչ եղավ անառողջ մարդու համար հայտարարված հացադուլը, բոլորս տեսանք. նա իր մահկանացուն կնքեց հիվանդանոցում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան