
Բռնաբարություն է տեղի ունեցել Պետերբուրգում:24-ամյա Վերան, ով որպես մատուցողուհի աշխատում էր բարում, բռնաբարվել է շեֆի կողմից եւ ինքնասպանության փորձ է կատարել՝ իրեն նետելով կամրջից:Բարի տերը՝ Կիրլիը, հրամայել է, որ աղջիկն իր համար ուտելու բան պատրաստի: Երբ աղջիկը մտել է խոհանոց, բարի տերը գնացել է նրա հետևից եւ բռնաբարել աղջկան, ապա հայտնել, որ աղջիկը հեռանա եւ այլեւս այդ կողմերում չերեւա, քանի որ հեռացված է աշխատանքից:Վերան միանգամից հեռացել է, իսկ բարի աշխատակիցներից մեկը՝ բարմեն Ալեքսեյը, հետեւել է նրան: Վերան նետվել է Վոլոդարսկի կամրջից, բարմենը նետվել է Վերայի հետեւից և դուրս է հանել ջրից:24-ամյա Վերան գտնվում է հիվանդանոցում եւ հետազոտվում է: Նա փորձել է ինքնասպան լինել, քանի որ կարծում է, որ ոչ ինքնակամ դավաճանել է փեսացուին, ում հետ պետք է ամուսնանար 4 ամսից:Վերան ասել է, որ փեսացուն այս խայտառակության մասին դեռ տեղյակ չէ: