Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն․ վնասվել են ընկերության համակարգերը։ Այս մասին հայտնում է Ջրային կոմիտեն։
Աշխատանքներ են տարվում պոմպակայանները տիղմից մաքրելու ուղղությամբ, շարժիչների մի մասը ապամոնտաժվել և տեղափոխվել է մասնագիտացված գործարան` քանդելու, չորացնելու և նորից հավաքելու համար։ «Լոռի» ՋՕԸ-ի ողջ անձնակազմը և տեխնիկան մոբիլիզացվել են աղետի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և ջրամատակարարումը վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ Մեծավանի ջրամբարը աղետից չի տուժել, այս պահին այն առանց խնդիրների շահագործվում է։