Մայիսի 25-26-ի հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզում մի քանի գետեր վարարել են, դուրս եկել իրենց հիմանական ուղղուց և ավերել մի շարք համայքներ, որից ավելի շատ վնասներ հասցրել է Դեբեդ գետը, որի վարարման հետևանքով քանդվել է Մ-6 միջպետական ճանապարհը, որը միակ Ախթալա տանող ճանապարհն է:
Տեղի բնակիչներից ArmLur.am-ին ահազանգում են, նրանց խոսքով՝ ճանապարհի փլուզումից հետո կան վարորդներ, ովքեր մարդկանց տեղափոխում են անտառներով 10.000-ից 15.000 դրամի դիմաց:
«Նախորդ օրը մի հատ ավտո պիտի գար Երևան, էվակուատրով այդ ճանապարհը անցկացնելու համար 40.000 դամ փող ուզեցին, հիմա արդեն դարձել ա 50.000: Կիրակի օրվանից ջուր չկա, արդեն 4-րդ օրնա, նախնական ասել են, որ վաղը պիտի լինի, բոլոր գյուղերը կա բացի Ախթալայից»:
ArmLur.am-ը կապ հաստատեց Տարածքների կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանի հետ՝ հասկանալու համար՝ վերահսկվում է ճանապարհը նախարարության կողմից, որին ի պատասխան մեզ ասացին, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկատվության:
«Եթե մարդիկ ինչ-որ տեղափոխման անհրաժեշտություն են ունենում՝ կապվում են փրկարար ծառայության հետ, և նրանք ամեն րոպե կապի մեջ են բնակիչների հետ, գյուղի վարչական ղեկավարի միջոցով ցանկացած կարիքի մասին բարձրաձայնում են: Այնտեղ շատ մեծ տեխնիկա է կարողանում գնա, որոնք որ ապահովվում են սննունդը: Այնտեղ այլ վարորդներ չեն կարող գնալ, այնտեղ միայն փրկարար ծառայությունն է գնում, անտեղ ցանկացած մարդ ելումուտ չունի»:
Էմմա Մարտիրոսյան