Քաղաքացիները փակել էին Երևան-Վարդենիս ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիները այսօր մայրաքաղաք Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացրել։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր փակ է եղել նաև Երևան-Վարդենիս մայրուղին։ Քաղաքացիները արգելափակել են Երևան-Վարդենիս մայրուղին Նորատուսի հատվածում։

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի հետ, պարզելու համար, թե ինչու է արգելափակված ճանապարհը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան, սակայն հաջողվեց կապ հաստատել Նորատուսի վարչական ղեկավարի՝ Անդրանիկ Գրիգորյանի հետ։

Մեզ հետ զրույցում Գրիգորյանն ասաց․

«Նորատուսի շրջանում  չի փակվել ճանապարհը, Հայրեվանքի հատվածվում է փակվել։ Նորատուսի մոտ չի փակվել, բայց փակողների մեջ նորատուսցիներ են եղել, մարտունեցիներ, քյավառցիներ, վարդենիսցիներ, հայրիվանքցիներ, բոլոր տեղերից եղել են էլի։ Բայց ընդամենը 5 րոպե է փակ եղել»։

Փորձեցինք նաև ճշտել, թե ի՞նչ պատճառով է փակվել ճանապարհը, սակայն Նորատուսի վարչական ղեկավարն ասաց, որ ճանապարհը արգելափակելու պատճառը չի իմացել։

Աննա Սրապիոնյան




Լրահոս