
Սիրիայի իշխանությունները չեն կատարել Արաբական երկրների լիգայի պահանջները` երեքօրյա ժամկետում վերջ տալ զանգվածային ճնշումներին բռնի ուժով:Մոսկվան արդեն համաձայնում է, որ իրավիճակը մերձարեւադարձային երկրում քաղաքացիական պատերազմ է հիշեցնում:Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ճնշում գործադրել Դամոսկոսի վրա: Էշթոնն ասել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը կարող է փոխվել մի քանի օրում:”Արաբական երկրների լիգան ցույց է տվել իր դիրքորոշումը, եւ ես համոզված եմ, որ Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը կհաստատի, որ Ասադի ժամանակն անցել է”,- հայտարարել է Էշթոնը: