
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) դեռ չի որոշել՝ կհրավիրի՞ Վրաստանին Վաշինգտոնում կայանալիք ամառային գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը։
«Նախ, ես հիմա չեմ կարող մեկնաբանել գագաթնաժողովին մեր գործընկերների մասնակցությունը, ես դա անպատասխան կթողնեմ, քանի որ այն դեռ քննարկման փուլում է», – ասել է նա լրագրողների համար առցանց ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքը Վրաստանին կհրավիրի Վաշինգտոնում հանդիպմանը՝ չնայած Արևմուտքի և Թբիլիսիի միջև առկա սուր տարաձայնություններին։
Միևնույն ժամանակ, նա, հետևելով ամերիկացի այլ պաշտոնյաների, կտրուկ քննադատել է Վրաստանի կառավարությանը՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն ընդունելու համար։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կկայանա Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը։