
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվող օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում կանանց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը Եկատերինա Սիչևան (54 կգ) 1/16 եզրափակչում հաղթել է Սառա Սվենսոնին (Շվեդիա)։ 1/8 եզրափակչում նրա մրցակիցը կլինի Հանա Լակոտարը (Հունգարիա)։ 54 կգ քաշային կարգում Փարիզ-2024-ի ուղեգիր կնվաճեն կիսաեզրափակիչ հասած մարզիկները։