Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 29-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 23-ամյա Անտոն Պ.-ն: Նա 2021 թ. դեկտեմբերի 30-ից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր հասարակական կարգի կոպիտ խախտման կամ մասնակցության կազմակերպման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: