![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/photo_2024-05-29_21-27-51.jpg)
«Վաղը առավոտյան 10:30 մենք մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց»: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը` խոսելով վաղվա գործողությունների մասին:
Բագրատ Սրբազանը ասաց, որ եթե ոստիկանության աշխատակիցները չթույլատրեն, թողնում են մեքենան եւ ոտքով գալիս են Կառավարության շենքի մոտ:
«Շատ կարեւոր է գալ, իսկ ովքեր առանց մեքենայի են, ոտքով եմ հրավիրում գալ: Բոլորչիդ հրավիրում եմ, ով ուզում է սխրանք ու հերոսություն գործել: Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում»,-ասաց նա: