
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր հերթական ՔՊ-ականն է հեռացվել կուսակցությունից՝ Թաթուլ Բաղդասարյանը:
Վերջինիս նախկինում «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրենի պաշտոնն է զբաղեցրել, ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այժմ աշխատում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղում:
Իր սոցհարթակում ակտիվորեն կիսվում է Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթներով եւ գրառումներով, ինչպես նաեւ լուսանկարներ է հրապարակում ՔՊ վերնախավի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հեռացման պատճառների և այլ մանրամասների մասին՝ ArmLur.am-ը կանդրադառնա առաջիկայում: