
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք գործընկեր Յաշար Գյուլերի հետ քննարկել է երկու երկրների ռազմական համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Հասանովը Գյուլերի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում։ Նա գլխավորում է պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը։