Արցախի նախագահի մամլո գրասենյակից armlur.am -ին տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքում գտնվող Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնական գրասենյակ և հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ` ընկերակցության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի գլխավորությամբ:Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել հանրապետությունում նախադպրոցական ցանցի ցարգացման հարցերին: Երկրի ղեկավարը նշել է, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը մեծ փորձ է կուտակել այս ոլորտում, և այս ուղղությամբ նրա կողմից ծավալված աշխատանքը ավելի քան պահանջված է Արցախում:Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Բակո Սահակյանը հանդիպել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ