Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները պարզել են, որ “Հարավկովկասյան երկաթուղիներ” ընկերությունը դիտարկում է Երևանի երկաթուղային կայարանը որպես ոչ այլ ինչ, քան գյուղական խանութ:Պարզվում է, որ իրենք իրենց սոցիալական ուղղվածությամբ և կորպորատիվ բարձր պատասխանատվությամբ օժտված ընկերություն հռչակած “Հարավկովկասյան երկաթուղիները” (Ռուսական երկաթուղիների դուստր-ձեռնարկություն) ամեն երեկո ժամը 20:30-ին փակում են այցելուների առջև հանրապետության գլխավոր կայարանաշենքի դռները:Հետաքրքիր է իմանալ երկաթգծի ղեկավարության կարծիքն այն մասին, թե ի՞նչ նպատակով են աշխարհի կայարանները աշխատում շուրջօրյա և ո՞ր դեպքերի համար են դրանցում սպասասրահներ նախատեսված:Ներկայացվող տեսանյութի նկարահանումները կատարվել են երեկ` նոյեմբերի 17-ին, ժամը 20:45-ին:
Չենք լռելուե. Հայաստանի գլխավոր կայարանը գյուղական խանո՞ւթ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ