ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել են Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին պատկանող կրթահամալիրի հանրային սննդի կառույցում՝ ճաշարանում (ք․Երևան): Հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
– հանրային սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,
– ճաշարանը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,
– պատերի մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
– չի ունեցել սննդային թափոնների համար նախատեսված փակ բեռնարկղեր։
Հանրային սննդի կառույցի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։