
Իզմիրում զորավարժությունների շրջանակում անցկացվող «բարձրաստիճան դիտորդի օր» միջոցառման ժամանակ Թուրքիայի նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին: Էրդողանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հնարավորություն կա, և այն չպետք է բաց թողնվի։
Նրա ձևակերպմամբ՝ հայ ժողովուրդն իր ապագան պետք է տեսնի ոչ թե դրսում, այլ այն հարևանների շրջանում, որոնց կողքին նա դարերով ապրում է: