
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող բողոքի ակցիաներին:
«Ինչ վերաբերում է Երևանում և հանրապետության մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, ապա, որքան կարելի է դատել, դժգոհությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ, նրանց կարծիքով, որոշ անկլավային գյուղերի մասով սահմանազատումը այնքան էլ արդար չի իրականացվում»,- ասել է Զախարովան և հավելել.
«Ամեն դեպքում, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները մենք դիտարկում ենք որպես հանրապետության ներքին գործ, մեր կողմից միտված ենք Հայաստանի ժողովրդի հետ զարգացնելու բարեկամական, ամուր կապերը»: