
Վաղը Ժամը 10:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասում եմ ձեզ, գնալու ենք մեր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի` որ մեկը: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը չնշելով, թե կոնկրետ որ պետական մարմին են այցելելու:
«Շատ կարեւոր հաստատություներից մեկին ենք այցելելու, տեսնելու երկու խոսք փոխանցելու: Գնալու ենք Քանաքեռ կամ Հարավարեւմտյան թաղամաս: Ժողովուրդ ջան, ինչ-որ ասում եմ լսեք, վաղը կասեմ այստեղ, թե ուր ենք գնում, մի քանի օպեր կա հանդիպելու, թող իմանան»,-ասաց նա: