Սերժ Սարգսյանը առավել վստահ տոնով հայտարարեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է` «Մարտի 19-ին կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցից հետո,  որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ  կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը», Ուկրաինայի Ռադայում հնչեցին կոչեր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու եւ մեր երկրում Ուկրաինայի  դեսպանին հետ կանչելու մասին: Զուգահեռաբար` եվրոպական տարբեր  երկրների դիվանագիտական խողովակներով բացասական ազդակներ փոխանցվեցին ինչպես Հայաստանի` օտար լիգայում խաղալու, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման  հեռանկարի հետ կապված: Փոխարենը, սակայն, Ռուսաստանին անվերապահ նվիրվածության  այս վերջին հրապարակային դրսեւորումից հետո Սերժ Սարգսյանը առավել վստահ տոնով հայտարարեց, թե Հայաստանի անվտանգության մակարդակը երբեք այսքան բարձր չի եղել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս