Նոր քրեական գործ. նախարարը կպատժվի՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարության անգործունեության հետեւանքով Լոռու մարզի անտառների ապօրինի հատման դեպքերի առնչությամբ մի նոր քրեական գործ է հարուցվել: Քրեական գործի առկայության մասին տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեցին նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունից:

Եվ այսպես, երեկ «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` խնդրելով պատասխանել, թե որքանով են հավաստի մեզ հասած տեղեկությունները, որ Լոռու մարզում ապօրինի անտառհատումների առթիվ հարուցվել է քրեական գործ ու այդ շրջանակներում արդեն հարցաքննվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, չի բացառվում` Բնապահպանության նախարարության որոշ աշխատակիցների նկատմամբ մեղադրանք առաջադրվի:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս