
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են շարունակել պատերազմը Ռուսաստանի հետ, ինչը նրանց սպառնում է լուրջ հետևանքներով, նախազգուշացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների հետ զրույցում Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների և հատկապես ԱՄՆ-ի կողմից իրավիճակի սրման վրա։ Նա ընդգծել է, որ այդ երկրներն «իրենք են մտադիր շարունակել պատերազմը» Ռուսաստանի Դաշնության հետ, «պատերազմ բառացի և փոխաբերական իմաստով»։
«Այս ամենն, իհարկե, անխուսափելիորեն կունենա իր հետևանքները, սա, ի վերջո, մեծ վնաս կհասցնի այն երկրների շահերին, որոնք բռնել են լարվածության սրման ճանապարհը։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները, հատկապես ԱՄՆ-ը և եվրոպական այլ մայրաքաղաքները, վերջին օրերին և շաբաթներին թեւակոխել են լարվածության աճի նոր փուլ, և նրանք դա անում են միտումնավոր», – ասել է Պեսկովը։