Ինքնասպանության փորձ կատարողը ոչինչ չի հիշում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Գյումրիում ինքնասպանության փորձ կատարած Կարեն Խաչատրյանը դեպքից հետո արթնանալով հարազատներին ասել է, թե ինքը քաղցկեղով հիվանդ է. «Ինչու ինձ չթողեցիք մեռնեմ»: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Կարենի եղբայրը՝ Գուգուշ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Կարենի ինքնասպանության փորձը կապված է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության հետ: Բանն այն է, որ ինքնասպանության փորձ կատարած Կարենի եղբայրը, ով առավել հայտնի է Գուգուշ անվանմամբ, մտերիմ հարաբերություններ է ունեցել սպանված Կարեն Եսայանի հետ:

Մեզ հետ զրույցում Գուգուշ Խաչատրյանն ասաց, թե Կարեն Եսայանն իրեն շատ  հարազատ մարդ է եղել, սակայն այն  տեղեկությունները, թե  իր եղբոր ինքնասպանության փորձը կապված է Կարեն Եսայանի հետ, իրականությանը չի համապատասխանում:

Եվ այսպես, ինչո՞ւ է երկու երեխաների հայրը ցանկացել գնալ այդ քայլին: Մանրամասներ պատմեց եղբայրը»:

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:




Լրահոս