Ալեն Սիմոնյանը կմեկնի գործուղման․ հայտնի է՝ ով կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 29-ին կարգադրություն է ստորագրել, որում ասված է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի մայիսի 29-ի Կ-155-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի հունիսի 3-6-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով 2024 թվականի հունիսի 3-6-ը կգործուղվի Լյուբլյանա։




Լրահոս