«Հրապարակ» թերթը գրում է` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իրազեկել է Վանաձորի քաղաքապետին ապրիլի 3-ին, ժամը 10:00-23:00-ն Վանաձորի Արցախ պուրակը զբաղեցնելու իրենց մտադրության մասին: Տեղեկացրել են, որ հանրահավաք են պատրաստվում անել, որի ժամանակ խոսելու են ներքաղաքական իրավիճակի ու արտաքին հարցերի մասին, մասնակիցների թիվը, ենթադրաբար՝ 1000-5000-ի սահմաններում: Հարկ է նկատել, որ Րաֆֆի Հովհաննիսյանին սովորաբար հաջողվել է բավական բազմամարդ հանրահավաքներ անել Վանաձորում, բայց արդյո՞ք հանրահավաքը կայանալու է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: