
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Մ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու փորձի և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ս.Մ.-ի տեղափոխումը Երևան: