«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ եվրոպացի մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ ԵԽԽՎ օրակարգ է մտցվել հրատապ բանաձեւի նախագիծ, որն առաջարկում է ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Նախագծին մեծ թվով պատգամավորներ են միացել՝ ԵԽ անդամ տարբեր երկրներից: Չի բացառվում, որ հանգամանքներից ելնելով` ԵԽԽՎ-ն ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի, ընդհուպ մինչեւ ՌԴ-ին ԵԽԽՎ-ից կամ վտարելը, կամ ԵԽԽՎ-ին այդ երկրի անդամակցությունը սառեցնելը: Տեղեկացանք, որ այս վերջին նախաձեռնությամբ պատրաստվում է հանդես գալ ԵԽԽՎ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը: Դրա համար անհրաժեշտ կլինի բանաձեւի ընդունում՝ քվեարկությամբ: Ու հիմա սպասվող քվեարկության պատճառով հայկական պատվիրակությունը հայտնվել է անհարմար իրավիճակում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: