ՔՊ-ն մտադիր է Հայ առաքելական եկեղեցու հարկման նախագիծ մշակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» մտադիր է Հայ առաքելական եկեղեցու հարկման նախագիծը մշակել։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ ժամանակ այս մասին հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ հավելելով, որ արդեն իսկ սկսվել են նախագծի շուրջ աշխատանքները.

«Եկեղեցու հարկման վերաբերյալ որևէ նախագիծ դեռևս չկա շրջանառության մեջ, բայց ես և գործընկերներս աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այս խոսակցությունն ինչ բացվել է, հնչել է պատասխան, որ եկեղեցին հարկվում է, բայց պետք է հասկանալ, թե ինչ են ենթադրում եկեղեցի ասելով։ Գուցե եկեղեցու հոգևոր ծառայողները եկամտահարկ վճարում են, ինչը նորմալ է։ Կա մի բայց` մենք այս պահին ուսումնասիրում ենք եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր և խոսքը վանքերի մասին չէ, այլ առևտրային, հասարակական և արտադրական տարածքների, ինչպես նաև հարյուրավոր բնակելի տների մասին»,– նշեց Վարդանյանը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս