ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Փարաքար համայնքում ավագանու անդամների 11 կողմ ձայներով համայնքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Հիշեցնեմ, որ 2,5 տարի առաջ կայացած ընտրությունների արդյունքով «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Դավիթ Մինասյան» դաշինքը կոալիցիոն հուշագիր էին կազմել, համաձայն որի համայնքի կառավարումն իրականացվելու էր 2,5 տարի Դավիթ Մինասյանի և 2,5 տարի Լյուդվիգ Գյուլնազարյանի կողմից։

Շնորհավորում եմ պարոն Գյուլնազարյանին և մաղթում արդյունավետ աշխատանք»։




Լրահոս