Հակակոռուպցիոն կոմիտեն Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների քրեական գործով որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաչատուր Ռուբենի Խնձրցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պաշտոնը, 2023 թվականի դեկտեմբերի 29-ին իր աշխատասենյակում՝ Արտակ Համլետի Հարությունյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, վերջինիցս ստացել է 300.000 ՀՀ դրամ կաշառքի գումար՝ «Ույուտ Սենթր» ՍՊ ընկերության և Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի միջև 2023 թվականի մարտի 30-ին կնքված թիվ «ՇՄԱՀ-ԳՀԱՇՁԲ-23/16» ծածկագրով պայմանագրի շրջանակներում իրականացված՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տոնականյան 38-րդ բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի ստորագրման և կնքման գործընթացը՝ իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իրականացնելու համար:

Մկրտիչ Ասատրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետով, այն արարքների համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, 2 դրվագով խմբի կազմում ստացել է ընդհանուր՝ 70.000 ՀՀ դրամ կաշառքի գումարներ:

Գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ այն ուղարկվել է դատարան։

Քնար Մանուկյան




Լրահոս