ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն ինչ վաճառվում է, պետք է հարկվի. Բադասյանը՝ եկեղեցուն հարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարծում եմ՝ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, այդտեղ ավելորդ չէ մտածել: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Եկեղեցու հարկելու հնարավորությանը:

«Եթե հավատացյալը ցանկանում է հանգանակություն անել առանց հասցեավորման, այդտեղ խնդիր չկա, իսկ եթե ինչ-որ մի պարագա վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, կարծում եմ՝ ակնհայտ է, որ պետք է հարկվի»,- ասաց Բադասյանը:

Բադասյանը տեղեկացրեց, որ այս պահին հարկային օրենսգրքով սահմանված են հարկային արտոնություններ որոշակի ծիսական պարագաների օտարման մասով, անշարժ գույքի հարկի արտոնություններ են սահմանված:

Նա հայտնեց, որ եկեղեցու հարկման վերաբերյալ որեւէ նոր նախագիծ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս