Մայիսի 25-26-ի հորդարատ անձրևները դարձել է Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքների աղետի պատճառ:
Տեղի բնակիչները կրել են մի շարք վնասներ, ջրի տակ են անցել մի շարք տների ներքնահարկեր, անասնագոմեր, խանութներ, վնասվել է մի շարք գյուղերի կապող Մ6 ճանապարհը:
Ջրի հոսանքի տակ են ընկել նաև բնակիչների կենդանիները, որոնք գյուղացիների միակ ապրուստի միջոցն էին:
Քարկոփի բնակիչ Թագուհին ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է, որ աղետից հետո արդեն 2-րդ օրն է մեծ ծավալով մաքրման աշխատնքներ են իրականացնում գյուղում, այդ աշխատանքներին էլ անմիջապես հետևում է համայնքի ղեկավարը՝ Դավիթ Ղումաշյանը:
Այլընտրանքային շատ վատ ճանապարհով կարողացել են տեխնիկա տեղափոխել, որ մաքրման աշխատանքները հնարավոր լինի իրականացնել:
«Մենք ահռելի մեծ վնաս ենք կրել, մեր բնակարանը չի վնասվել, սեփական տուն է բարձր, բայց նկուղային հարկերն են վնասվել,տան հետ կապված էլ այդ խոնավությունից, ջրից, հոսանքից պատերը ճաք են տվել ու շենքը իջնում է: Ունեինք մեծ այգի, այգին ամբողջությամբ ոչնչացվել է: Առաջին հարկերն են շատ տուժել ու բնակիչների ավտոտնակները»:
Թագուհու խոսքով՝ անհընդհատ ասվել է, որ կրած վնասը փոխհատուցելու է պետությունը:
«Գյուղում հիմնականում շենքներ են, առաջին հարկում ապրելը ուղղակի անհնար է, ջուրը, խոնավությունն ամբողջը պատերի ներսում է, մարդիկ բնակարաններ են վարձել, այնտեղ են ապրում, պետութունը փոխհատուցում է վարձերը: Գյուղի մեծ մասին տարհանել են տեխնիկայի միջոցով, գյուղի միջով 2 գետ էր հոսում»:
Թագուհին ասում է, որ հիմա գյուղում զոհ չունեն, մեծամասամբ Էդգար Պապինյանի շնորհիվ է եղել, ով տրակտորի վարորդն է:
«Գիշերը ջուրը լցվելու ժամանակ տեխնիկայի միջոցով փորձել են մեծ քարեր ու ավազ տեղափոխել ջրի սկիզբը փակելու համար, բայց ջուր քշել տարել է»:
Էմմա Մարտիրոսյան