ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեւանի տրանսպորտի որոշ երթուղիներում փոփոխություններ կլինեն. գծանշումները կավարտվեն ժամկետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականցնել ավտոբուսային եւ տրոլեյբուսային հավաքակազմը: 180 օրից Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 8 նոր տրոլեյբուս, մինչև տարեվերջ վերջիններիս կավելանան ևս 7-ը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ նոր փոխադրամիջոցները փոխարինելու են ներկայիս հնամաշ շարժակազմին։ Որոշ երթուղիներում նաև փոփոխություններ կլինեն։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ 18 մետրանոց նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավորինս շուտ կազմակերպելու նպատակով հանձնարարեց այս ծրագիրը ևս նախատեսել համայնքի բյուջեով:

Մայրաքաղաքում ակտիվորեն շարունակվում նաև գծանշման գործընթացը։

Ժամանակացույցում որոշ շեղումներ են եղել ոչ բարենպաստ եղանակով պայամանավորված, սակայն նույնիսկ այս պարագայում գծանշումն իրականացվում է բարձր որակով և կավարտվի սահմանված ժամկետում։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս