ՖՈՏՈ․ Մեկնեք Փարիզ Յունիբանկի և VISA-ի հետ՝ Օլիմպիական խաղերը դիտելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Visa-ն և Յունիբանկը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ շարունակում են իրականացնել համատեղ արշավ, որի շրջանակում խաղարկվում են տարբեր նվերներ: Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել դրամական մրցանակներ, օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, ինչպես նաև` գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու:

Յունիբանկն արդեն իսկ ամփոփել է արշավի երկրորդ խաղարկության արդյունքները և հաղթողներին հանձնել նվերները: Մրցանակների հանձնմանը ներկա էին նաև Unisport ակումբի անդամներ՝ աշխարհի բացարձակ գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը և հրաձգության Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր ու ռեկորդակիր Էլմիրա Կարապետյանը:

Արշավին մասնակցելու համար Յունիբանկի քարտապանները պետք է ամսական կատարեին 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ Visa քարտով: Արշավի ավարտին հայտնի կդառնան գլխավոր մրցանակի հաղթողները, ովքեր կմեկնեն Փարիզ՝ 2024թ. Օլիմպիական խաղերը դիտելու:




Լրահոս