
ԳՆ շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանները հրում են ցուցարարներին, որպեսզի աստիճաններից իջնեն ներքեւ:
Բագրատ Սրբազանն դիմելով ոստիկաններին, ասաց. «Կարմիր եք, սեւ եք, ինչ ուզեմ եք եղեք, չեք մարսելու: Հերիք եղավ: Արարատ Միրզոյան, էսքանը քո վզին ա, իմացիր, վախկոտ, այ ստրուկ:
Ոստիկանությանն ասում եմ՝ հետ գնացեք»:
Նշենք, որ քիչ առաջ ԱԳՆ-ի դիմաց գերլարված իրավիճակ էր. բախում էր սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջեւ:
Այստեղ են մեծաթիվ ոստիկանական ուժեր:
Կան բերման ենթարկվածներ:
Մանրամասները՝ տեսանյութում։