Բոլորս դեպի Պերու. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիվանագիտական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները շուտով կարող են առանց վիզայի մուտք  գործել Պերուի Հանրապետություն։ ՀՀ արտգործնախարարությունը կառավարության մարտի 27-ի նիստի օրակարգ է ներկայացրել Հայաստանի եւ Պերուի կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման նախագիծը։ Փաստաթղթի կնքման նպատակահարմարությունը նախարար Էդվարդ Նալբանդյանը պայմանավորել է ՀՀ-ի եւ Պերուի Հանրապետության միջեւ բարեկամական եւ համագործակցային հարաբերությունների զարգացմամբ եւ ամրապնդմամբ, հատկապես որ կողմերը միմյանց պետությունների տարածքում դիվանագիտական ներկայացուցչություններ չունեն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս