Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակում տեղի է ունեցել ՀԽՀԿ գործկոմի նիստ․ ովքեր են ներկա եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակում տեղի  է ունեցել  ՀԽՀԿ գործկոմի նիստ։ Նիստին մասնակցել են Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀԽՀԿ գործկոմի նախագահ Ի․ Զաքարյանը, փոխնախագահներ Ալբերտ Բորաջյանը (ԱՄՆ), Ռոլանդ Շառոյանը (ՀՀ ), Ստեփան Դեր Բեդրոսյանը (Լիբանան),  գործկոմի անդամները աշխարհի տարբեր երկրներից։

Նիստի օրակարգը ներառել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի անցկացման և կազմակերպման աշխատանքների, Համահայկական խաղերի Վիլիջի կառուցման, քաղաքային խորհուրդների ձևավորման, հեռուստամարաթոնների գրաֆիկի հաստատման, կադրային և կանոնակարգային փոփոխությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Համահայկական ամառային ութերորդ խաղերի ֆինանսական հաշվետվության ներկայացում:

Մինչև օրակարգային հարցերին անցնելը, Ի․Զաքարյանը ողջունել է   Կառավարական կազմկոմիտեի նախագահին և գործկոմի անդամներին և ներկայացրել  նորաբաց գրասենյակը և շնորհակալություն հայտնել կառավարությանը՝ տարածքը տրամադրելու և գործկոմի անդամներին ՝ վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար։

«Այսքան տարի ի վեր Համաշխարհային խաղերի համաշխարհային կոմիտեն իր սեփական տանիքը չուներ և ամեն անգամ իր գործունեությունը ծավալում էր տարբեր վայրերում։  Ի վերջո մենք ունենք մեր սեփական տանիքը, ինչի համար շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը և մասնավորապես խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանին, խնդրին հետամուտ լինելու և լուծում տալու համար»-,ասել է Ի․Զաքարյանը։

Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհակալություն հայտնել հրավերի համար և նշել, որ իր համար պատիվ է համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքները գործադիր մարմնի պատվարժան անդամների հետ իրականացնելը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև շնորհավորել է համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակի առիթով և նշել, որ այն հնարավորություն կտա համահայկական խաղերի հետ կապված աշխատանքներն իրականացնել ավելի որակով և կազմակերպված: «Իհարկե, մենք առաջիկայում շատ անելիքներ ունենք: Ուզում եմ ասել, որ կան որոշակի պարտականություններ, որոնք անում ես որպես պարտականություն, բայց սա այն գործն է, որը և՛ ես, և՛ աշխատակազմը, մեր թիմը մեծ հաճույքով ենք անում, որովհետև դա միտված է մի շարք խնդիրների լուծմանը՝ պետության ամրապնդմանը, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, սպորտի զարգացմանը, որին մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով մարզական ենթակառուցվածքների զարգացմանը՝ Արայիկ Հարությունյանը նշել է. «Մինչև մյուս խաղերը մենք կունենանք շատ ավելի լավ, զարգացած ենթակառուցվածք: Այս խաղերին արդեն տեսաք որոշակի առաջընթաց, հաջորդին շատ ավելի մեծ հնարավորություններ կունենանք: Մարզական մի շարք մեծ կոմպլեքսներ ենք բացելու, մասնավորապես՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրը, որտեղ ավելի քան տասը մարզաձևի անցկացման հնարավորություն կլինի»:

Հաջորդիվ՝ նիստի մասնակիցներին ներկայացվել է Համահայկական խաղերի Վիլիջի նախագծի նախնական տարբերակը: Նշվել է, որ Վիլիջի նախագծման աշխատանքներն ընթացքում են, որի կառուցման նպատակով հաստատվելու է հեռուստամարաթոնների անցկացման ժամանակացույցը։

Նիստի մասնակիցներին  ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է  ՀԽՀԿ Քաղաքային խորհուրդների ձևավորման վերաբերյալ հարցը։ Կոմիտեի նախագահը ներկայացրել է   խորհուրդների ձևավորման ընթացակարգը, համաձայն որի խորհուրդները ձևավորվում են տվյալ քաղաքում գործող մարզական, մշակութային, հասարակական, սփյուռքի ավանդական կառույցների առանձին անհատների, գործարարների մասնակցությամբ և կամավորության սկզբունքով։

Զաքարյանի խոսքով խորհուրդները գործելու են բացառապես ապաքաղաքական սկզբունքով։

Երևանյան գրասենյակի ղեկավար Դավիթ Չիբուխչյանը ներկայացրել է  Համահայկական ամառային 8-րդ խաղերի ֆինանսական հաշվետվությունը։  Ֆինանսական հաշվետվության վերաբերյալ նիստի մասնակիցները լսել են նաև Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սեմ Նաջարյանի զեկույցը։

Անդրադարձ է կատարվել  նաև կադրային և կանոնադրական   փոփոխությունների վերաբերյալ հարցերին։  ՀԽՀԿ գործկի նիստում  դադարեցվել է  Ռոլանդ Շառոյանը լիազորությունները՝ որպես փոխնախագահի և գործկոմի անդամի։ Գործկոմը փոխնախագահ ընտրեց  Վրեժ Շարոյանին (Սիրիա)։

Նիստի ընթացքում  Եգիպտոսից Ալեքս Ալեքսանյանը միաձայն ընտրվել է  ՀԽՀԿ Գործադիր կոմիտեի անդամ։




Լրահոս