Դեբեդ և Աղստև գետերում դիտված ջրի ելքերը նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ մայիսի 31-ի 08։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 6.4 մ3/վ-ով և կազմել 71.0 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 43.9 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 մ3/վ), որը 0.90 մ3/վ-ով ավելացել է մայիսի 31-ի ժամը 08։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 31-ի ժամը 08։00-ի համեմատ ավելացել է 0.50 մ3/վ-ով և կազմել՝ 31.8 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 մ3/վ), Տաշիր գետի Սարատովկա դիտակետում ջրի ելքը նվազել է 0.24 մ3/վ-ով և կազմել՝ 7.71 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ կազմել է 8.62 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 մ3/վ), որը մայիսի 31-ի ժամը 08։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 0.83 մ3/վ-ով։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 31-ի 15։00-ի դրությամբ մայիսի 31-ի 08։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 3.80 մ3/վ-ով և կազմել է 29.1 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։

Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում մայիսի 31-ի 15։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 0.67 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 մ3/վ):

Մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ Աղստև և Դեբեդ գետերի ավազանների հիդրոլոգիական դիտակետերում դիտված ջրի ելքերի մեծություններն արդեն նվազելով հավասարվել կամ ավելի փոքր արժեքների են հասել, քան մայիսի 25-ին՝ հեղեղումների նախօրյակին դիտված ջրի ելքերն էին։




Լրահոս