Բուժզննման սենյակում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ՝ նախատեսված կալանավորված անձի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկից բժշկական կենտրոն բուժզննության համար տեղափոխվող կալանավորված անձ Ս․Մ․-ին փոխանցվելու է թմրանյութ։ Ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկել են բուժզննման սենյակը։ Արդյունքում՝ հագուստի համար նախատեսված կախիչի հետնամասից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ։

Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, ահազանգվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀ բաժանմունքի ծառայողնՀայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության քննչական բաժիները։

։




Լրահոս