Armenian text to speach

ԱՄՆ զենքի կիրառմամբ հարվածները Ռուսաստանին կարող են սկսվել ժամերի կամ օրերի ընթացքում. The New York Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա ամերիկյան զենքի կիրառմամբ առաջին հարձակումները կարող են սկսվել մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ աղբյուրին հղումով։

Պարբերականը նշում է, որ ամերիկյան սպառազինության քաղաքականության վերանայման որոշումը կապված է մայիսի կեսերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Կիև կատարած այցի հետ, սակայն ամերիկացիների և ուկրաինացիների միջև բանակցություններն այս թեմայով տևել են մի քանի շաբաթ։

Մասնավորապես, ըստ պարբերականի, մայիսի 13-ին Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավար Լլոյդ Օսթինը և ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը քննարկել են այս հարցը ուկրաինացի գործընկերների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով և «որոշվել է նախագահին առաջարկել փոխել իր դիրքորոշումը»։

Բայդենը, ըստ NYT-ի, Ռուսաստանի թիրախներին հարվածելու վերաբերյալ սահմանափակումների վերացումը առաջին անգամ թույլատրել է մայիսի 15-ին, իսկ «բոլոր ռիսկերի վերանայումից» հետո վերջնական որոշումը տրվել է անցյալ շաբաթ։

Միաժամանակ լրատվամիջոցը հայտնում է, որ մայիսի 30-ի ճեպազրույցում Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը շարունակել է լրագրողներին համոզել, որ Վաշինգտոնի քաղաքականության մեջ փոփոխություններ չկան։




Լրահոս