Վրաց-ամերիկյան հարաբերությունները պետք է վերանայվեն, այդ հարաբերություններում շատ բան է փչացել: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ես չգիտեմ, թե ինչու եղավ հեղափոխության երկու փորձ 2020-2021 թվականներին, իսկ հետո՝ 2022 թվականին: Չգիտեմ, թե ինչու եղան այդ փորձերը, բայց փաստն այն է, որ ԱՄՆ նախորդ դեսպանը շատ բան է փչացրել։ Շատ բան է փչացել այդ տարիներին, և սա պետք է շտկվի, ներառյալ ամերիկյան կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները, որոնք կանգնած էին հեղափոխական բեմին և պահանջում էին կառավարության հրաժարականը։ Ուստի վրաց-ամերիկյան հարաբերությունները պետք է վերանայվեն»,- ասել է Կոբախիձեն: