
Մայիսի 31-ին, ժամը 16:21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից տեղի է ունեցել անասնագոմի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է անասնագոմի հողաշեն տանիքը՝ մոտ 16 քմ, ինչի հետևանքով Ա․ Թ․-ն կիսով չափ արգելափակվել է փլատակներում։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել տուժածին, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։