
Արմավիրում կայացավ կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Աննա Դալլաքյանը:Հայաստանի ընտրանու առավելությունը երկրորդ խաղակեսի սկզբին կրկնապատկեց Մարալ Արթինը՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Ղազախներին հաջողվեց 70-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց:
Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը:
Հայաստան – Ղազախստան` 2:1 (1:0)