Շվեդիան 2024-26թթ Ուկրաինային ռազմական օգնություն կտրամադրի 6,5 մլրդ եվրոյի չափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագիր, որով Ստոկհոլմը 2024-2026 թվականներին Կիևին կտրամադրի մոտավորապես 6,5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն:

«Շվեդիան Ուկրաինային կտրամադրի մոտ 6,5 միլիարդ եվրո ռազմական օգնություն երեք տարվա ընթացքում»,- ասվում է Շվեդիայի կառավարության կայքում հրապարակված տեքստում։

Ընդգծվում է, որ 2022-2026 թվականներին Ուկրաինային տրամադրվող շվեդական օգնության ընդհանուր գումարը կկազմի առնվազն 105 միլիարդ շվեդական կրոն (ավելի քան 9 միլիարդ եվրո):

Բացի այդ, Շվեդիան պարտավորվել է Ուկրաինային տրամադրել ASC 890 հետախուզական ինքնաթիռ և շարունակել ջանքերը՝ ապահովելու JAS 39 Gripen բազմանպատակային կործանիչի հնարավոր տեղափոխումը Կիև։

Շվեդիան նաև «կնպաստի Ուկրաինայի վերականգնմանը և կաջակցի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն ուղղված բարեփոխումներին և նախապատրաստմանը», ասվում է համաձայնագրում։




Լրահոս