
armlur.am -ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ մարտի 24-ին՝ գիշերվա կեսին, Կիևյան փողոցի թիվ 2 շենքի մոտ մի կնոջից դանակի սպառնալիքով հափշտակել են ձեռքի պայուսակը: Կիևյանի բնակիչները ճանաչել են, որ դանակի սպառնալիքով գողություն կատարողը եղել է «Մաուգլի» մականունով Արաբկիրում մի երիտասարդ, որը անմիջապես փախել է դեպքի վայրից:
Մեզ հայտնի դարձավ, որ գողացված պայուսակի մեջ եղել է 50 ԱՄՆ դոլար, 35.000 դրամ, տիկնոջ շպարի պարագաները և վարորդական իրավունքի վկայականը:
armlur.am -ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ճշտել, թե ինչ է արվում այս ուղղությամբ: Ոստիկանությունից նախ հաստատեցին, որ իսկապես այդպիսի դեպք եղել է, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է «Մաուգլի»-ի ինքնությունը:
Այժմ ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: